Վարորդը փախչելիս գցել էր հրազենը. Լոռու պարեկների բացահայտումը
Մարտի 11-ի կեսգիշերին մոտ Լոռու պարեկները Վանաձորի Հալաբյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել էին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: 33-ամյա ուղևորի պայուսակում գաղտնի փականով դանակ կար: Նրան ձերբակալելիս վանաձորցի 36-ամյա վարորդը խոչընդոտել էր պարեկների օրինական գործողություններին: Այդ ընթացքում պարեկները նկատել էին, որ նրա գոտկատեղին ատրճանակ կա: Երբ նրան առաջարկել էին հագուստը բարձրացնել, նա փախել էր՝ այդ ընթացքում գցելով ատրճանակը։ Փախուստը կանխվել էր: Բազումի բաժին տեղափոխելու ճանապարհին 36-ամյա տղամարդը մոտ եղած փամփուշտները գցել էր պարեկների մեքենայի մեջ:
Զննությամբ Հալաբյան փողոցում հայտնաբերվել են գործարանային համարի «ՏՏ» ատրճանակ, փամփուշտներ և այլն։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: