ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի ոստիկանները ապօրինի հրազեն են հայտնաբերել

Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ մի սպիտակ «Մերսեդեսում» ապօրինի զենք կա: Հուլիսի 2-ին, կեսգիշերն անց, մեքենան հայտնաբերվեց Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում: Վարորդի ներկայությամբ կատարվեց զննություն: Սրահից հայտնաբերվեց գործարանային համարով հրազեն, որը փաթեթավորվեց ու կնիքվեց:
«Մերսեդեսի» վարորդը, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: