Ուսումնական հրաձգության տեսական և գործնական պարապմունքներ` Կոտայքի մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
27.12.2017 16:47
Միջոցառումներ
ՀՀ ոստիկանության պետի հրամանի համաձայն, դեկտեմբերի 20-ից 21-ը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողներն անցկացրին «Մակարով» ատրճանակից և ինքնաձիգից ուսումնական հրաձգության տեսական և գործնական պարապմունքներ։
Մասնակցում էին ոստիկանության շուրջ 400 ծառայողներ։
Հրաձգությանը հետևում էին ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանը և մարտական ու ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը։