Հրաման չկատարելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին
 
                                            Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 16-ին բաժին է ներկայացել 46-ամյա Հովիկ Գ.-ն, որը մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 516-րդ հոդվածի (Հրամանը չկատարելը) 3-րդ մասի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք: 
 Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					