1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հրավառություն. որ տոնը չխաթարվի

Հրավառություն. որ տոնը չխաթարվի

Տոների մոտենալու հետ ավելի հաճախ են կազմակերպվում հրավառություններ։ Լռության ժամերին հրավառություն կազմակերպելը, թերևս, լռության ամենաաղմկոտ խախտումն է։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո, մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 դրամի չափով:
Հիշեցնենք, որ լռության ժամերին հրավառություն կարելի է կազմակերպել բացառապես Ամանորի գիշերը։
Հրավառությունների և՛ պատվիրատուն, և՛ կազմակերպողն ու իրականացնողը մենք ենք: Հետաևաբար առաջին հերթին հենց մենք պետք է մտահոգվենք մեզ շրջապատող մարդկանց հանգստով: Ոստիկանության նպատակը տուգանելը չէ, այլ կանխարգելելը: Քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս պահպանել օրենքի պահանջը։ Հորդորում ենք նաև այս օրերի տոնականությունը չխաթարելու համար՝ խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները՝ համակեցության շրջանակներում հոգալով և՛ ձեր, և՛ համաքաղաքացիների առողջության ու անդորրի մասին։