ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ի գիտություն ԶԼՄ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքացիների

Ի գիտություն ԶԼՄ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքացիների

Սեպտեմբերի 5-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ոստիկանությունը կազմակերպում է այցելություն ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն, ինչպես և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերություն՝ ծանոթանալու կենտրոնի և տեսանկարահանող-լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների համակարգի գործունեությանը:
Միջոցառմանը կարող են մասնակցել ինչպես ԶԼՄ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքացիներ:
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ներկայանալ ՀՀ ոստիկանության կենտրոնական մասնաշենքի առջև ոչ ուշ, քան ժամը 11.45-ը: