Հրացան՝ «Օպել»-ի բեռնախցիկից
Գյումրիի Երևանյան խճուղու վերջնամասում տեղակայված ոստիկանության անշարժ հենակետի վերակարգը 1980 թ. ծնված Հովհաննես Հ.-ի «Օպել» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերել է «Բայկալ MP-512» տիպի, 4.5 մմ տրամաչափի օդամղիչ հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության Կումայրիի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
