ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրացան են հանձնել

Նոյեմբերի 15-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել   Եղեգնաձոր քաղաքի 29-ամյա մի բնակիչ  և կամավոր հանձնել  32 մմ տրամաչափի  երկփողանի ողորկափող որսորդական հրացան ու հայտնել, որ այն պատկանում է իր պապին:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



***


Նույն օրը, ժամը 20.30-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել   Հերմոն գյուղի 49-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել 12 տրամաչափի  մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է իրենց տանը կից հացատան տանիքում:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: