71-ամյա տղամարդու մոտ ապօրինի պահվող հրացան է հայտնաբերվել
05.12.2022 09:22
Զենք-զինամթերքի հայտնաբերում

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 2-ին Երևան-Արմավիր ճանապարհին հայտնաբերել, ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել Հայթաղ գյուղի մի բնակչի: Խուզարկությամբ 71-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի, ինչպես նաև 16 մմ տրամաչափի 22 փամփուշտ, որոնցից 21-ը՝ լիցքավորված, մեկը՝ դատարկ:
Կազմված փաստաթղթերն ու հայտնաբերված զենք-զինամթերքը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: