ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրացան, փամփուշտներ և զինամթերք` կամավոր

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1967 թ. ծնված Արշալույս Պ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, երկփողանի հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 117, 7.62 մմ տրամաչափի 1 և «Շիլկա» տիպի գնդացրի 2 փամփուշտ:
Ներկայացված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության, Ապարանի բաժնի ծառայողների, բաժնին կից պահպանության բաժանմունքի ծառայողների և մարզի ոստիկանության վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ` Ապարանի բաժին է ներկայացել 1967 թ. ծնված Ազատ Բ.-ն և կամավոր հանձնել 200 գ տրոտիլ` 2 պայթուցիչներով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 100 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: