ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրացան` օպտիկական սարքով

Նոյեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Լվովյան փողոցի թիվ 15 շենքի դիմաց` ցանկապատ ավտոտնակում, զինամթերք է թողնում:
Նույն օրը, ժամը 12.20-ին,  Լվովյան փողոցի թիվ 15 շենքի հետնամասում գտնվող ցանկապատ ավտոտնակի մոտ` մոշի թփերի մեջ, հայտնաբերվել է պլաստմասե տուփով չեխական արտադրության   «CZ 513 FARMER» տիպի հրացան` օպտիկական սարքով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: