Որսորդմիության անդամի տանն ապօրինի պահվող հրացան և զինամթերք է հայտնաբերվել

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապրիլի 3-ին հերթական ստուգման ժամանակ այցելել են Որսորդմիության անդամ Չինարի գյուղի մի բնակչի տուն: Նրա անվամբ հաշվառված հրազենից բացի, զենքի համար նախատեսված պահարանում՝ ակնհայտ տեսանելի տեղում, հայտնաբերվել է ապօրինի պահվող տրոտիլային պայթաղյուս և շուրջ 1,5 մետր երկարությամբ տրոտիլի քուղ, իսկ ննջասենյակի անկողնու մեջից տանտերը ներկայացրել է ապօրինի պահվող երկփողանի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացան: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: