Հրացան, ինքնաձիգ, փամփուշտներ
21.08.2015 17:05
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Սերգո Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, իսկ 1971 թ. ծնված Տիգրան Բ.-ն իր տանը ներկայացրել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ փամփշտատուփով` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 29 փամփուշտով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: