ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրաժեշտ՝ ապօրինի պահվող զենքին

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Անժելա Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1970 թ. ծնված Ռուզաննա Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 150, «ԴՇԿ»-ի 12,7 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

***
Ոստիկանության Բազումի բաժին է զանգահարել 1946 թ. ծնված Խաչիկ Բ.-ն և հայտնել, որ զինամթերք ունի հանձնելու:
Մեկնած օպերատիվ խմբին նա ներկայացրել է տարբեր տրամաչափի 820 փամփուշտ և ձեռքի 2 նռնակ:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: