Հրդեհ՝ հոսանքի լարերի կարճ միացման հետևանքով
Մայիսի 12-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 17 շենքում հրդեհ է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Լեփսիուսի 6-րդ փողոցի 17 շենքի թիվ 3 բնակարանի պատշգամբի տակով անցնող հոսանքի լարերի կարճ միացման հետևանքով բոց է առաջացել, որից վնասվել է գազի խողովակը և գազի արտահոսքից առաջացած հրդեհն այրել ու վնասել է շենքի բնակարաններից մեկի պատշգամբը:
Ժամը 01.19-ին ՀՀ ԱԻՆ թիվ 5 հրշեջ խմբի կողմից հրդեհը մեկուսացվել է և ժամը 01.29-ին` մարվել:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՄ ՀՓՋ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: