ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհել է տան միջանցքը

Նոյեմբերի 10-ին, ժամը 05.30-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 04.39-ին իրենց է ահազանգել Հակոբ Չ.-ն և հայտնել, որ Նորքի 17-րդ փողոցի թիվ 50 տանը հրդեհ է:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 07.30-ին նշված հասցեից բերման է ենթարկել 1990 թ. ծնված Մովսես Չ.-ին, որը հայտնել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին, տանը վիճաբանել է հոր` Հակոբ Չ.-ի   հետ և ժամը 05.00-ին դիտավորյալ, գազի արտահոսքի միջոցով հրդեհել է տան ընդհանուր միջանցքի հատակը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.37-ին, ՀՓՋ 2 մարտական հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: