ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է դիակ՝ պարանոցը կտրած վիճակում /ԼՐԱՑՎԱԾ/

08.05.2013 11:17 Սպանություն
Մայիսի 8-ին, ժամը 00.05-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Արզումանյան փողոցի թիվ 20/Ա շենքում հրդեհ է:
Նշված շենքի թիվ 8 բնակարանի հրդեհը մարվելուց հետո օպերատիվ խումբը հյուրասենյակի վերջնամասի աջ պատի տակ գտնվող մահճակալի վրա հայտնաբերել է 1991 թ. ծնված Մարիամ Հունանյանի դիակը` պարանոցը կտրած վիճակում:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: