ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհը մարելուց հետո տնակում հայտնաբերվել է տանտիրոջ դիակը

06.09.2014 13:31 Հրդեհ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 00.10-ին, ՀՀ ԱԻՆ Գորիսի հրշեջ փրկարար ծառայությունից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քարահունջ գյուղի ներքևի մասում տնակ է այրվում:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Արեգունի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տնակում, որի հրդեհաշիջումից հետո հայտնաբերվել է նույն տնակի բնակիչ, 1988 թ. ծնված Ռաֆիկ Աղաբեկյանի դիակը` այրված վիճակում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 04.28-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են փորձաքննություններ:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: