Հրդեհի առաջացման պատճառը և վնասի չափը պարզվում են
05.05.2013 14:12
Հրդեհ
Մայիսի 4-ին, ժամը 18.55-ին, ՀՀ ԱԻՆ 911-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մ. Յաղուբյան փողոցի թիվ 13 հասցեում գտնվող Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 2-րդ հարկից ծուխ է նկատվում:
Պարզվել է, որ ժամը 18.40-ի սահմաններում մանկատան 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել և այրվել մոտ 150 քմ ընդհանուր մակերեսով տարածքում գտնվող գույքը:
Ժամը 19.10-ին հրդեհը մեկուսացվել է, իսկ ժամը 19.23-ին` մարվել:
Հրդեհի առաջացման պատճառը և վնասի չափը պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ ՀՓՋ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: