Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են
21.02.2013 11:04
Հրդեհ
Փետրվարի 20-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ԱԻՆ 911 ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի 6-րդ փողոցի թիվ 24 տանը հրդեհ է բռնկվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 06.00-ին, հրդեհ է բռնկվել 1967 թ. ծնված Արսեն Ս.-ի բնակարանին կից խորդանոցում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 06.48-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է խորդանոցը` 20 քմ մակերեսով:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: