Հրդեհի առաջացման պատճառները և նյութական վնասի չափը պարզվում են
29.08.2013 14:24
Հրդեհ
Օգոստոսի 28-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է 1982 թ. ծնված Ալիկ Խ.-ին պատկանող վագոն-տնակը:
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով մասամբ այրվել է Ալիկ Խ.-ի վագոն տնակի փայտածածկ մասը:
Հրդեհը մարվել է ժամը 05.00-ի սահմաններում` մարտական 3 հաշվարկի ուժերով:
Հրդեհի առաջացման պատճառները և նյութական վնասի չափը պարզվում են:
ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: