Հրդեհի հանգամանքները պարզվում են
24.12.2013 16:17
Հրդեհ
Դեկտեմբերի 23-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջի գյուղապետարանի հարակից տարածքում չգործող խորովածանոց է այրվում:
Պարզվել է, որ շինությունը պատկանում է 1976 թ. ծնված Գարուշ Պ.-ին:
Հրդեհը բռնկվել է ժամը 03.57-ին և մարվել ժամը 04.40-ին, ինչի հետևանքով այրվել է 30 քմ տանիքը, 20 քմ շինության մեջ` պահակակետը, որտեղ բնակվող պահակի 3-ամյա դուստրը ստացել է ձեռքերի, դեմքի այրվածք և տեղափոխվել հիվանդանոց:
Վնասի չափը պարզվում է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: