Հրդեհված տանը հայտնաբերվել է տանտիրոջ դիակը
14.11.2016 11:53
Հրդեհ
Նոյեմբերի 12-ին, ժամը 6.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասում տնակ է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 6-ի սահմաններում, Չարենց թաղամասի թիվ 2/3 հասցեում այրվել է 1958 թ. ծնված Էդիկ Հարոյանին պատկանող տունը, որտեղ հատակին հայտնաբերվել է Է. Հարոյանի դիակը՝ այրված վիճակում:
Հրդեհը մարվել է ժամը 8.50-ի սահմաններում՝ մարտական 1 հաշվարկի ուժերով:
Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: