Հրդեհ Ազատաշեն գյուղում
29.07.2013 13:20
Հրդեհ
Հուլիսի 28-ին, ժամը 07.10-ին, ՀՀ ԱԻՆ Մասիսի ՀՓՋ-ից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Ազատաշեն գյուղում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, այրվել է 1972 թ. ծնված Ֆելիքս Բ.-ին պատկանող տան լոգարանը:
Հրդեհը մարվել է ժամը 07.51-ի սահմաններում, մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով պատճառված նյութական վնասը գերազանցում է 100.000 դրամը:
ՀՀ ԱԻՆ Արարատի մարզի հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: