Հրդեհ ավտոմեքենայում
26.08.2013 14:08
Հրդեհ
Օգոստոսի 24-ին, ժամը 11.00-ին, Այրվածքների և ճառագայթային բժշկության կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի, պարանոցի, կրծքավանդակի և ազդրերի 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1953 թ. ծնված Լյովիկ Գ.-ն:
Պարզվել է, որ Լյովիկ Գ.-ն նշված այրվածքները ստացել է նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, Լուկաշին փողոցի թիվ 5 հասցեում գտնվող գազալցակայանի տարածքում կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում` ավտոմեքենայի գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարելու հետևանքով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: