Հրդեհ արդուկը հոսանքի աղբյուրին միացված թողնելու հետևանքով
19.07.2013 11:19
Հրդեհ
Հուլիսի 18-ին, ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ոստիկանության Մեղրիի բաժնում նյութեր են ստացվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել 1955 թ. ծնված Գուրգեն Կ.-ին պատկանող` Հայրենադարձների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տանը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.40-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է Գուրգեն Կ.-ի տան առաջին հարկը` իր գույքով և տանիքային հարկն ամբողջությամբ` 140 քմ մակերեսով, իսկ հրդեհի տարածման հետևանքով այրվել է հարևանությամբ գտնվող, 1947 թ. ծնված Մարտուն Կ.-ի տան տանիքը` 50 քմ մակերեսով:
Նույն օրը պարզվել է, որ հրդեհն առաջացել է տան բնակչուհի, 1932 թ. ծնված Բախտիկ Կ.-ի կողմից էլեկտրական արդուկը հոսանքի աղբյուրին միացված թողնելու հետևանքով:
Գուրգեն Կ.-ին պատճառված նյութական վնասի չափը կազմում է շուրջ 1.475.000 դրամ:
Մարտուն Կ.-ին պատճառված նյութական վնասի չափը կազմում է շուրջ 100.000 դրամ:
Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: