Հրդեհ գազի պայթյունից
Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Զ. Սարկավագի փողոցի 151/2 շենքի 2-րդ մուտքի 7-րդ հարկում գազի պայթյունից հրդեհ է բռնկվել:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նույն օրը, ժամը 21.15-ի սահմաններում, շենքի 7-րդ հարկի միջանցքում գտնվող Էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած գազի խողովակից արտահոսած գազից:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, 2 մարտական հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ ՀՓՋ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: