ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհ Գեղամավանում. վնասի չափը պարզվում է

30.04.2014 11:02 Հրդեհ

Ապրիլի 29-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Արտաշ Գ.-ի տան հարևանությամբ գտնվող անասնագոմում և հացատան տանիքում, ինչի հետևանքով այրվել է շուրջ 400 քմ տարածք, ծխահեղձ են եղել 2 խոշոր և 16 մանր եղջերավոր անասուններ ու 20 հավ:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.50-ին` 2 մարտական հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: