Հրդեհ Լեռնապատ գյուղում
01.10.2012 11:12
Հրդեհ
Սեպտեմբերի 30-ին, ժամը 17.40-ին, ՀՀ ԱԻՆ ՀՓԾ Լոռու մարզի Հրդեհային տեսչության Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեռնապատ գյուղում այրվում է բնակիչներից մեկին պատկանող խոտի դեզը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.25-ի սահմաններում` 1 մարտական հաշվարկի ուժերով:
Վնասի չափը և հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:
ՀՀ ԱԻՆ Վանաձորի ՀՓՋ հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: