Հրդեհ Հայանիստում
24.03.2014 12:52
Հրդեհ
Մարտի 23-ին, ժամը 16.36-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հայանիստ գյուղի Մամիկոնյան փողոցում շինություններ և խոտածածկույթ է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել է 1.000 քմ չոր խոտատարածք և երկու անասնագոմերի տանիքները:
Նյութական վնասի չափը գերազանցում է 100.000 դրամը:
Նախապատրաստված նյութերն ուղարկվում են Մասիսի հակահրդեհային տեսչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: