Հրդեհ Հայկավան գյուղում
23.08.2013 13:36
Հրդեհ
Օգոստոսի 15-ին, ժամը 03.30-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վառվում է Հայկավան գյուղի բնակիչներից մեկի տանը հարակից խոտի դեզը:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 06.36-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է 2.000 հակ խոտ. պատճառվել է 2.000.000 դրամի նյութական վնաս:
Հրդեհի պատճառները պարզվում են:
Հետաքննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: