ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհ Նորաշեն գյուղում

08.10.2012 12:07 Հրդեհ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորաշեն գյուղում այրվում է տներից մեկի տանիքը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, 1954 թ. ծնված Դշխուհի Մ.-ն հաց թխելու նպատակով վառել է իրենց տան թոնիրը, որի բոցերից բռնկված հրդեհից այրվել են իր տան և հարևանի օժանդակ կառույցների ու տան տանիքները:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը17.21-ին, մարտական 3 հաշվարկի ուժերով:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: