Հրդեհ Սայաթ Նովա գյուղում
07.02.2014 12:35
Հրդեհ
Փետրվարի 6-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ Նովա գյուղում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.30-ի սահմաններում այրվել է 52-ամյա Սերյոժա Դ.-ի տան տանիքը:
Հրդեհը մարվել է ժամը 06.28-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Պատճառված նյութական վնասի չափը գերազանցում է 100.000 դրամը:
ՀՀ ԱԻՆ Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: