Մեքենան հրկիզել էր համագյուղացին
Հուլիսի 24-ին, ժամը 23.25-ին, ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունից հաղորդում ստացվեց ոստիկանության Արտաշատի բաժին, որ Աբովյան գյուղի Գայի փողոցում մեքենա է այրվում:
Շտապ դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն իրենց գործն արեցին արագ, իսկ 32-ամյա մեքենայատերը ոստիկաններին հայտնեց, թե մոտ կես ժամ առաջ էր նկատել, որ տան դիմաց կայանված իր «Օպելն» այրվում է: Անմիջապես վարկած առաջ քաշվեց, որ մեքենան հրկիզել են:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ Արտաշատի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ: Օպերատիվ տվյալներն իրացնելու և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ մեքենան հրկիզել է նույն գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 28-ին նա ներկայացավ քննչական վարչություն և տվեց խոստովանական ցուցմունք:
Հրկիզման դրդապատճառն ու դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: