1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանքավան գյուղում հայտնաբերվել է երեք դիակ՝ հրազենային վնասվածքների հետքերով

17.11.2015 09:46 Սպանություն

Նոյեմբերի 16-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ոմն Սերյոժա և հայտնել, որ Հանքավան գյուղի «Տաք ջրի» մոտ վթար է տեղի ունեցել:
Նույն օրը, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու տղամարդու դիակ, իսկ երրորդի դիակը գտնվում է Հանքավան գյուղում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանվածներն են՝ 1980 թ. ծնված Վահե Գալստյանը, 1990 թ. ծնված Վարդան Գալստյանը և 1988 թ. ծնված Արմեն Հովհաննիսյանը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Հայրապետ Ս.-ն ներկայացել է ոստիկանություն:
Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: