ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Որսորդական հրացանների պահպանության պայմանները ստուգելիս ապօրինի պահվող զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողներն օրերս այցելել են 1967 թ. ծնված Մանվել Մ.-ի տուն՝ նրան պատկանող «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի և «ԻԺ-18» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացանների պահպանության պայմանները ստուգելու:
Ստուգման ընթացքում ննջասենյակում գտնվող երկաթյա պահարանի մեջ որսորդական հրացանների հետ միասին հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի 20 փամփուշտ և 0.84 կգ «ամունալ» տեսակի պայթուցիկ նյութ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: