ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կամրջից ընկնելու վարկածը հօդս ցնդեց. ոստիկանները պարզեցին իրողությունը

02.11.2016 11:14 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 1-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, աջակողմյան 3-րդ և 4-րդ կողերի կոտրվածք, աջ այտային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1964 թ. ծնված Աշոտ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է կամրջից ընկնելու հետևանքով:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ նույն օրը, ժամը 23.50-ին, բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն և հայտնել, որ ժամը 19.30-ի սահմաններում Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում իր կողմից վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել Աշոտ Հ.-ին և տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: