Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հիշեցնում ենք, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի մի շարք շրջանաձև երթևեկության խաչմերուկներում համապատասխան ճանապարհային նշաններով ու գծանշումներով երթևեկությունը կազմակերպված է այնպես, որ երթևեկության առավելություն ունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
Նշված շրջանաձև երթևեկության խաչմերուկներն են՝
- Րաֆֆու և Անդրանիկի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
- Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
- Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
- Աբովյան-Տերյան-Սարալանջի-Շարիմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ (Խաչատուր Աբովյանի հրապարակ).
- Գայի պողոտա-Թևոսյան փողոց-Բադալ Մուրադյանի փողոց շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
- Գյուլիքևխյան և Գալշոյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
- Ձորափի փողոցի շրջանաձև երթևեկության հատված (Ուրուգվայի հրապարակ).
- Ա.Բաբաջանյան-Րաֆֆու-Գ.Շերամի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
- Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան և Սասնա Ծռեր փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
- Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ և 24-րդ փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
- Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ (Բրազիլիայի հրապարակ).
- Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
- Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.
- Ա.Բաբաջանյան-Անդրանիկի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ:
Վարորդներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, լինել ուշադիր և ճանապարհը զիջել փողոցը հատող հետիոտներին:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ