Բագրատաշենի սահմանային անցակետում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
01.03.2017 09:50
Հետախուզվողի հայտնաբերում
Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Միքայել Հ.-ն, որը 2015 թ. հունիսի 8-ից ՌԴ Ստավրոպոլի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: