Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ
10.07.2014 11:54
ՃՏ պատահարներ
Հուլիսի 9-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 59-ամյա տղամարդ և հայտնել, որ «Սադախլու» կոչվող շուկայում վրաերթի է ենթարկվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նշված վայրում վրաերթի է ենթարկել բուժօգնության դիմած տղամարդուն և դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: