Ձեռքերով հարվածել և դանակով սպանության սպառնալիքներ է տվել
09.05.2014 11:10
Այլ հանցագործություններ
Մայիսի 8-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1973 թ. ծնված Սիրանուշ Թ.-ն և հայտնել, որ վիճաբանության ժամանակ հարևանուհին փորձել է դանակահարել իրեն:
Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ Նորք-Մարաշի 15-րդ փողոցի տներից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, 1981 թ. ծնված Հասմիկ Թ.-ն ձեռքերով հարվածել է իրեն և դանակով սպանության սպառնալիքներ տվել:
Նշանակավել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: