ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձեռքի վնասվածք` հրավառություն կատարելու հետևանքով

Ձեռքի վնասվածք` հրավառություն կատարելու հետևանքով

Հունվարի 1-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի առաջին միջմատային ծալքի պատռված վերք, թենարի շրջանի հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1982 թ. ծնված Արթուր Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արթուր Ա.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.05-ին, իրենց տան բակում հրավառություն կատարելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: