ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի ոստիկանները հայտնաբերեցին ու ձերբակալեցին հափշտակություններ կատարած կնոջը

07.12.2022 15:17 Խարդախություն
Մալաթիայի ոստիկանները հայտնաբերեցին ու ձերբակալեցին հափշտակություններ կատարած կնոջը

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժին էր զանգել 34-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ րոպեներ առաջ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում իրեն խաբել են։ Հյուրանոցի վարձը վճարելու նպատակով փող էին վերցրել ու հեռացել։ Քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին դեկտեմբերի 2-ին: Նրանք մայրաքաղաքի Տիչինայի փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին 27-ամյա մի կնոջ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ դեկտեմբերի 1-ին մեկ այլ քաղաքացու գրպանից 200 000 դրամ էր գողացել։ 27-ամյա կինը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: