ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն ավտոլվացման կետում. կասկածյալը ձերբակալված է

Դանակահարություն ավտոլվացման կետում. կասկածյալը ձերբակալված է

Ապրիլի 9-ին, ժամը 1.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկից «ձախ էպիդոքսալ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1995 թ. ծնված Ռազմիկ Գ.-ին, իսկ ժամը 5.05-ին, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Սեդրակ Մ.-ն:
Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 8-ին, ժամը 20.00-ին, Ազատության պողոտայում գտնվող ավտոլվացման կետում, վիճաբանության ժամանակ, 1998 թ. ծնված Արգիշտի Ս.-ն դանակով հարվածել է Սեդրակ Մ.-ին և Ռազմիկ Գ.-ին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 10-ին, ժամը 14.00-ին, Զ.Սարկավագի փողոցից Արգիշտի Ս.-ն բերման է ենթարկվել:
Արգիշտի Ս.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: