ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոբուսում դրամապանակ գողացած երիտասարդները ձերբակալվել են

02.12.2023 14:27 Գողություն
Ավտոբուսում դրամապանակ գողացած երիտասարդները ձերբակալվել են

Դեկտեմբերի 1-ի ժամը 14.14-ին ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված 64-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 12.40-ից ժամը 13.05-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշենի 4-րդ թաղամասից մինչև Բաղրամյան պողոտայի՝ Մետրոպոլիտենի կանգառն ընկած ճանապարհատվածում թիվ 8 երթուղու միկրոավտոբուսում երեք անհայտ անձինք իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր և 44 000 դրամ կար, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ ձերբակալվել ոստիկանության ծառայողների կողմից:
Նշված վայրում գտնվող ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, լսելով կնոջ դրամապանակը գողանալու մասին, ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 30-ամյա, 33-ամյա և 29-ամյա երեք երիտասարդի:
Գողոնը հայտնաբերվել է:
Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: