ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձերբակալվել են (ԹԱՐՄԱՑՎԱԾ)

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության և քննչական գլխավոր վարչությունների աշխատակիցները ոստիկանության ՔԳՎ  ՀԿԳ քննության վարչության  վարույթում քննվող  քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և 314 հոդվածով նախատեսված  հանցագործություն կատարելու կասկածանքով,  ձերբակալել են սոցիալական ապահովության  պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և 314 հոդվածով նախատեսված  հանցագործություն կատարելու կասկածանքով` վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանին  և կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին:
Ձերբակալվել է նաև վճարային ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախատեսված  հանցագործություն կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: