Գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Ապրիլի 24-ին, ժամը 03.19-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ տեսախցիկներով տեսել է, որ Գագարինի փողոցի իր տուն գող է մտել: Նշված հասցե են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբ:
Պարզվել է, որ ժամը 02.45-ից ժամը 02.50-ն ընկած ժամանակահատվածում երկու անհայտ անձինք մուտք են գործել տան տարածք, սակայն բնակարանատիրոջը տեսնելով՝ դիմել են փախուստի:
Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողության փորձն արել են 35 և 33 տարեկան երկու տղամարդ՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչ: Նույն օրը, ժամը 04.10-ին, նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Մալաթիայի բաժին:
Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: