ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները ձկնաբուծարանում զենք ու թմրանյութ են հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Օրերս ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Սիս համայնքի մի բնակիչ ձեռք է բերել գողացված ձկներ ու ձկան կերեր:
Հունիսի 10-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկություն կատարեցին Սիս համայնքի մի ձկնաբուծարանում: Արդյունքում՝ պահեստարաններից երկուսում հայտնաբերվեցին 44 պարկ տարբեր տեսակի ու քաշի ձկան կերեր:
Բացի այդ, քարե շինության ննջասենյակից հայտնաբերվեց դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածներով 7 թղթե փաթեթներ և պոլիեթիլենային տոպրակի մեջ լցված դեղնականաչավուն սերմանման զանգված:
Նույն հասցեի կիսակառույց ջերմատնից հայտնաբերվեց կանեփի մշակված 47 թուփ:
Բացի այդ, սեփականատերը Սիս գյուղի իր առանձնատնից ոստիկաններին ներկայացրեց ևս 15 փաթեթ՝ լցված դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով և նույն զանգվածով տարա: Նա ներկայացրեց նաև մեկփողանի, 12 մմ տրամաչափերի, գործարանային համարներով երկու հրացան, ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, 10 հատ փամփուշտ:
Ըստ ձնկաբուծարանի սեփականատիրոջ հայտարարության՝ փաթեթներում կանեփ թմրամիջոց է, ինքն է մշակել անձամբ օգտագործելու համար:
Սեփականատերը ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես և ապօրինի զենք ու ռազմամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: