Հետախուզվողը հայտնաբերվեց Ձորաղբյուր գյուղում
 
                                            ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 27-ին Ձորաղբյուր գյուղում հայտնաբերել, ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել 39-ամյա Արթուր Հ.-ին: Նա ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					