Մեքենան գլորվել է ձորը. 1 զոհ, 2 վիրավոր
10.08.2020 13:14
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 7-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 203-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 24-ամյա ուղևոր Ալիկ Սրապյանը տեղում մահացել է, իսկ 24-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: